Ձերբակալվել է քիլլեր Տիկոն

25/04/2011

Վոլգոգրադում Անվտանգության դաշնային ծառայության եւ տեղական ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է հատուկ վտանգավոր հանցագործ, 42-ամյա Տիգրան Հարությունյանը, ով հետախուզվում էր ինտերպոլի կողմից` Արեւմտյան Եվրոպայում կատարած մի քանի սպանությունների կապակցությամբ: Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Որոշվում է նրան արտաքսելու հարցը: Life News-ի տեղեկություններով, Հարությունյանը վարձու մարդասպան է, քրեական շրջանակներում հայտնի Տիկո մականունով: Նա իր զոհերին սպանում էր գլխին արձակած երկու կրակոցներով: Հարությունյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռեւս 1996թ.` Վոլգոգրադում կատարած սպանության համար: