Ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի առողջական վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ news.am-ի թղթակցին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը։ «Նա գիտակցության է եկել եւ զրուցել է ընտանիքի անդամների հետ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Յու. Վարդանյանը կրկնակի կոտրվածք էր ստացել Մոսկվայում, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Յու.Վարդանյանն այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: