Դանակահարել է

28/04/2011

Հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 26-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում դանակից ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Թադեւոս Ո.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00:25-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում Թադեւոս Ո.-ին դանակահարել է 27-ամյա Անդրանիկ Չ.-ն: Անդրանիկ Չ.-ն ներկայացել է բաժին եւ հանձնել դանակը: Կատարվում է նախաքննություն: