Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին, Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 1-ամյա որդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է նախաքննություն: