Անհայտ քաղաքացու կողմից երեկ ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի 22 շենքի բակում մահացած կին կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նշված հասցե է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ըստ ականատեսների, մոտ 30-35 տարեկան կինն ինքնասպան է եղել` ցած նետվելով շենքից: Օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը արդեն հանձնարարական է տվել Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցներին` ճշտել կնոջ ինքնությունը եւ պարզել դեպքի հանգամանքները: