2011թ. հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 262.6 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 088.5 հազար, գյուղականը` 1 մլն 174.1 մարդ: Հայաստանի ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է` 285.8 հազար բնակչով: Իսկ ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ ապրում է 56.000 մարդ: Երեւանի բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 121.9 հազար: