ԱԳՆ շենքը տրվելու է «Մարիոթի՞ն»

22/04/2011

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին խոսակցություններ կան ՀՀ կառավարությունում: Մեզ հաջողվեց պարզել, որ այն վաճառքի է դրվելու աճուրդային կարգով: Եվ սեփականատեր է դառնալու ոչ թե «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, այլ «Marriott» հյուրանոցային համալիրի ղեկավարությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀ Արտգործնախարարության նոր շենքը կառուցվելու է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակա տարածքում: