Բողոքարկել է

21/04/2011

«Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ 2010թ. 7 վարչական վարույթ է հարուցվել անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով, յոթ անգամ այդ ընկերությունը տուգանվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, սակայն բոլոր այդ որոշումները դատական կարգով բողոքարկվել են: Երեկ այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` ՏՄՊՊՀ-ի կողմից պատժվող բոլոր տնտեսվարողներն էլ որոշումները բողոքարկում են դատարանում, անգամ փոքր տուգանքների դեպքում: Ինչ վերաբերում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մեղադրանքներին` կապված ձվի շուկայում հարուցված վարույթի հետ, Ա. Շաբոյանն ասել է, թե իրենք մեծ ծավալի աշխատանք են կատարել, ու լիովին հիմնավորել ու ապացուցել են Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մեղքը: Նշենք, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան մեղադրվում է Ամանորի նախօրեին ձվի գինը գերիշխող դիրքի չարաշահման միջոցով բարձրացնելու մեջ: