Այսօր` ապրիլի 19-ին, եղանակն ամբողջ հանրապետությունում տաքանալու է 4-6 աստիճանով, սակայն որոշ շրջաններում կդիտվի ամպրոպ եւ անձրեւ: Այսօր գիշերը Երեւանում սպասվում է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` 22-24 աստիճան: Սակայն, ապրիլի 20-ից սկսած, եղանակը կրկին սկսելու է ցրտել: Երեւանում ջերմաստիճանը կարող է հասնել գիշերը` 5-8, իսկ ցերեկը` 15-20 աստիճանի: Ըստ Meteo-tv-ի կանխատեսումների` առայժմ ամենացուրտ օրը դիտվում է ապրիլի 21-ը: Իսկ ապրիլի 22-ից հետո եղանակը կկայունանա եւ կսկսի դանդաղ տաքանալ: