Ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր Վարդանյանի ազդրում տեղադրված մետաղյա ձողը: Նոր վիրահատություն է պահանջվել Երեւանում, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը` ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված բարդությունների պատճառով: Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորի, իսկ նա ստացել էր ոսկրի կոտրվածք: