Երեկ առավոտյան Երեւանի Հաղթանակ կամրջից մոտ 50 տարեկան մի տղամարդ է ցած նետվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար հատուկ ծառայության աշխատակիցները, ովքեր պարանների միջոցով ձորից դուրս են բերել ինքնասպանության դիմած տղամարդու դին: Դեպքի վայր են ժամանել նաեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները` Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նաեւ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները` քրեական հետախուզության բաժնի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: Դեռեւս հայտնի չէ ինքնասպանի ինքնությունը: Նրա մոտից տետր են հայտնաբերել, որտեղ նա գրել է իր արարքի դրդապատճառների մասին: