Ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 21-ին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Աղդամ գյուղին հարակից չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում եւ ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ: Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են: Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: