Երեւանի Քանաքեռ-Զեյթուն շրջանի Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում մարտի 12-ին մահացած վիճակում հայտնաբերված 20-ամյա Լիա Հակոբյանը առնչություն չունի նույն օրն առավոտյան Կիեւյան կամրջից իրեն ցած նետած եւ մահացած 22-ամյա Միքայել Վասիլյանի հետ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբն արդեն պարզել է, որ հարեւանների տարածած այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ Ոստիկանության տվյալներով, դատափորձաքննությունը պարզել է, …
կարդալ ավելինԼուսանկարում պատկերված գրեթե ավարտուն այս կառույցը ոչ թե որեւէ ռեստորանի կամ հյուրանոցային համալիրի համար նախատեսված շինություն է, այլ «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական շարժման անդամների ապագա հավաքատեղին: Ի դեպ, սա այն աղանդն է, որին բացահայտ կամ թաքնված հարում են նաեւ, այսպես կոչված, «շոու-բիզնեսի» բազմաթիվ ներկայացուցիչներ` երգիչներ, երգչուհիներ, հումորիստներ, եւ այլք: Սակայն Թբիլիսյան խճուղու այս նորակառույց շինությունը …
կարդալ ավելինՄարտի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված փամփուշտից զոհվել է ԼՂ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը: ԼՂ Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել շփման գծում հրադադրարի ռեժիմի պահպանման` …
կարդալ ավելինԵրեկ «168 Ժամի» խմբագրություն էին զանգահարել Երեւանի Թբիլիսյան խճուղու բնակիչներ: Նրանք պատմում էին, որ Թբիլիսյան խճուղում, Աբովյան քաղաք տանող ճանապարհի աջ կողմում կառուցվող շենքի շինարարության ընթացքին ժամանակ առ ժամանակ հետեւում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Զանգահարողները համոզված էին, որ այդ շենքի հետ Ա. Բաղդասարյանը առնչություն ունի, այլապես ինչո՞ւ պետք …
կարդալ ավելինՀայաստանի ազատազրկման վայրերում գտնվող տասնյակ դատապարտյալներ հայտարարել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, իրենք հաջորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ կսկսեն, մասնավորապես` հացադուլ կհայտարարեն: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ ավելի քան 100 դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության …
կարդալ ավելինՕրերս հրապարակում էինք պատրաստել այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել. «Bentley» մակնիշի այդ մոդելի գինը տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից ասել էին, որ «Bentley»-ն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նվեր է ստացել իր սանիկից` ոմն Կիրակոս …
կարդալ ավելին61-ամյա Ամալյա տատը, չնայած իր մարմնի ծանրությանը, աստիճանավանդակը արագ-արագ` հեւալով հաղթահարելով, հետեւում է քայլերիս ու մերթընդմերթ դադարող շունչն ի մի բերելով՝ խնդրում է սպասել: «Աղջիկ ջան, դու ինձ պիտի լսես»,- կցկտուր բառերը «կարկատելով»՝ հասկացնում է նա: «Հա, անպայման, հանգստացե՛ք, իսկ ի՞նչ է եղել»,- հարցնում եմ Ամալյա տատին, ում անհանգիստ հոգեվիճակը ստիպում է ենթադրել, որ այս …
կարդալ ավելինՄարտի 12-ին Փարիզում հանրահավաք է տեղի ունենալու, որը Ֆրանսիայի Սենատի մոտակայքում կհամախմբի այն մարդկանց, որոնք կողմ են Հայոց Ցեղասպանությունը ժխտող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունմանը։ Այդ օրինագիծը 2006 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, սակայն Սենատն այն կասեցրեց։ Ըստ «Wikileaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վստահեցրել է Թուրքիային, որ այդ օրինագիծը «կթաղվի …
կարդալ ավելինՄարդկությունը շարունակվում է: Եվ դրա համար պարտական ենք ոչ թե պետական հզոր գործիչներին, նորագույն տեխնոլոգիաներին կամ գիտական նվաճումներին, եւ ոչ էլ կանանց մեծարման դարավոր ավանդույթին: Պարտական ենք մի շատ կարեւոր դիպվածի` երբ աշխարհի ստեղծման օրից երկու հոգի` կին եւ տղամարդ, սիրում են միմյանց: Եվ դրա շնորհիվ է, որ մարդկությունը շարունակվում է: Ավելի հանճարեղ գյուտ, ստեղծագործություն, …
կարդալ ավելինՈստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի հասնող, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն), մարտի լույս 5-ի գիշերը Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղում տեղի ունեցած գողության փաստով: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան ապակին, կտրել …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է գույքագրել առկա հնարավորությունները քաղաքի ընդհանուր բարեկարգման եւ մաքրման ոլորտներում: «Պետք է հասկանանք` այդ ոլորտում ինչքան ներդրումներ են մեզ պետք»,- ասել է նա: Անդրադառնալով Երեւանի հանրակրթության զարգացման 2011-2015թթ. ծրագրին ու հանրակրթության զարգացման նոր հայեցակարգին, նա կարեւորել է դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցների էլեկտրոնային …
կարդալ ավելինՎարդագույն շրթներկով, մազերը կոկիկ հարդարած ու պարանոցին սպիտակ մարգարտե վզնոցով 75-ամյա տիկին Ասյա Իվանյանն ամեն տարվա մարտի 8-ին հագած-կապած սպասում է իր տոնին: Ամեն տարի մարտի 8-ը թակում է բազմաթիվ կանանց դռները, իսկ «արհամարհված» տիկին Ասյան տոնական հագուկապը դեն շպրտելով` հիասթափությամբ մտնում է անկողին: «Տոնդ շնորհավոր, Ասյա տյոտյա»,- ասում եմ` թակելով միայնակ թոշակառուի դուռը: Երջանկությունից …
կարդալ ավելինԵրեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Crazy» գիշերային ակումբի մոտ մարտի 8-ի գիշերը BMW-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել մայթեզրի ծառերին ու շրջվել: Մեքենան ամբողջությամբ ջարդուխուրդ է եղել: Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` ուղեւորներից մեկը` 22-ամյա Լեւոն Տերտերյանը, տեղում մահացել է: Վարորդն ու մյուս ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: Վթարից 2 ժամ անց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում …
կարդալ ավելինԵրեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Շախկանյանը:
կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է քննարկում ժամային գոտին փոխելու եւ սեզոնային ժամանակին անցնելը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` ներկայումս Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտությունը: Տ. Դավթյանի խոսքով` սա շատ նուրբ հարց է, …
կարդալ ավելին«Մեդիամաքս» ընկերությունը սկսել է վերագործարկել իր` www.Mediamax.am կայքը, որը, սակայն, այսուհետ կհանդիսանա տեղեկատվական պորտալ` էլեկտրոնային թերթի տարրերով: «Մեդիամաքսը» ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ եւ հարուստ փորձ: «Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրությանը տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների միջոցով, այլեւ անմիջականորեն»,- ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը: Ընկերության առաջին ինտերնետային …
կարդալ ավելինՕրերս մեծ շուքով ազդարարվեց Baku.am կայքէջի բացումը: Ցանկացողները կարող են իմանալ, թե ովքեր են Բաքվում եղել տնտեսության, առեւտրի, մշակույթի, արհեստների զարգացման հիմքում: Հասկանալի է` հայերը: Կարելի է չուշացնել նաեւ համանման բովանդակության մեկ այլ կայքէջի` Tbilisi.am-ի բացումը: Սակայն այդ դեպքում առաջանում է տրամաբանական հարց` իսկ ինչո՞ւ են հարուստ եւ շնորհալի մեր հայրենակիցներն իրենց միջոցներն ու մտավոր …
կարդալ ավելինԱրեւմտյան Ուկրաինայի Տրուսկովեց քաղաքում ձերբակալվել է ռուսաստանյան Լիպեցկ քաղաքում հայ գործարար Սիմոն Ազիզյանի սպանության մեջ կասկածվողը: «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, «օրենքով գողի» կոչման հավակնող Վալերի Տիտովը ձերբակալվել է ռուսաստանցի եւ ուկրաինացի իրավապահների համատեղ գործողության արդյունքում: Նա ներկայումս Լվովի բանտում է եւ մոտ ժամանակներս էքստրադիցիայի կենթարկվի Ռուսաստան: Հիշեցնենք, որ 2005թ. ապրիլի 24-ին Լիպեցկում «Տորնադո» ժամանցային համալիրի …
կարդալ ավելինԵրեկ ժամը 20:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում, 4-րդ գյուղ, 4-րդ փողոց, 26 տան ավտոտնակում կախվել է Ոստիկանության պետական պահպանության միավորման ոստիկան, շարքային 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հարեւանները պատմել են, որ մի քանի ամիս առաջ Վ. Սարգսյանը հեռացել է Ոստիկանության համակարգից, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում ինչ-որ …
կարդալ ավելինՆնջասենյակի փալասների մեջ «թաղված» Պավելի մարմինն աստիճանաբար մաշվելով՝ հավասարվում է մահճակալի մակերեսին: Պավելն ու մահճակալը ոխերիմ թշնամիներ են, որովհետեւ մահճակալն արդեն քանի տարի այս հիվանդ տղամարդուն մագնիսի պես քաշել է դեպի իրեն ու թույլ չի տալիս տեղաշարժվել: Երազում է մի օր գոնե մի քանի ժամով հեռանալ մահճակալից, բայց մարմինն ասես սարդոստայնի հանգույցի մեջ ընկած լինի, …
կարդալ ավելին