Խոշոր ավտովթար. կան զոհեր

10/03/2011

Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Crazy» գիշերային ակումբի մոտ մարտի 8-ի գիշերը BMW-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել մայթեզրի ծառերին ու շրջվել: Մեքենան ամբողջությամբ ջարդուխուրդ է եղել: Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` ուղեւորներից մեկը` 22-ամյա Լեւոն Տերտերյանը, տեղում մահացել է: Վարորդն ու մյուս ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: Վթարից 2 ժամ անց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է նաեւ ուղեւոր, 28-ամյա Ռոբերտ Մնացականյանը, իսկ մեքենայի վարորդը` 26-ամյա Արմեն Մկրտչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով թե՛ վարորդը` թե՛ մահացած ուղեւորները ՊՆ աշխատակիցներ են եւ ծառայում են խաղաղապահ ստորաբաժանումներում: