Հանրահավաք՝ օրինագծի «թաղման» դեմ

12/03/2011

Մարտի 12-ին Փարիզում հանրահավաք է տեղի ունենալու, որը Ֆրանսիայի Սենատի մոտակայքում կհամախմբի այն մարդկանց, որոնք կողմ են Հայոց Ցեղասպանությունը ժխտող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունմանը։ Այդ օրինագիծը 2006 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, սակայն Սենատն այն կասեցրեց։ Ըստ «Wikileaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վստահեցրել է Թուրքիային, որ այդ օրինագիծը «կթաղվի Սենատում»։ Նախագահի այդ դիրքորոշման մասին քննադատական ելույթ է ունեցել հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով ցանկություն է հայտնել անձամբ ներկա լինել այսօրվա անթաքույց քաղաքական ենթատեքստ ունեցող հանրահավաքին։