Մարտի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված փամփուշտից զոհվել է ԼՂ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը: ԼՂ Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել շփման գծում հրադադրարի ռեժիմի պահպանման` ԵԱՀԿ առաքելության անցկացրած դիտարկումից ընդամենը ժամեր անց: