Հայաստանը կփոխի՞ ժամային գոտին

05/03/2011

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է քննարկում ժամային գոտին փոխելու եւ սեզոնային ժամանակին անցնելը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` ներկայումս Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտությունը: Տ. Դավթյանի խոսքով` սա շատ նուրբ հարց է, որը պետք է ներկայացվի հանրային լուրջ քննարկման: «Մասնագետների կարծիքով, ժամային գոտին փոխելը մեզ թույլ կտա մոտ լինել Ռուսաստանին եւ Եվրոպային` բիզնեսի ու տուրիզմի տեսանկյունից»,- ասել է նա: