Գողացել են գյուղացիների 10մլն դրամ թոշակն ու նպաստը

10/03/2011

Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի հասնող, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն), մարտի լույս 5-ի գիշերը Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղում տեղի ունեցած գողության փաստով: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան ապակին, կտրել շենքում տեղակայված «Հայփոստի» բաժանմունքի մետաղե դուռը եւ գողացել 10 մլն 118 հազար դրամ: Այս գումարը գյուղի կենսաթոշակների եւ նպաստների փողն էր: Այնուհետեւ մտել են շենքում տեղակայված գյուղապետարանի սենյակները եւ տակնուվրա արել, գյուղապետի աշխատասենյակից փորձել դուրս տանել համակարգչային տեխնիկան, սակայն թողնելով դռան մոտ` հեռացել են: Կոտայքի քննչական բաժնի օպերատիվ խմբի քննչական աշխատանքները ղեկավարում է բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը: