Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է արվեստագետ Դավիթ Կարեյանի մահվան գործով առաջին դատական նիստը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դատավորը Լեւոն Ավետիսյանն է, իսկ ամբաստանյալը` «Արցախ» բանկի աշխատակից, քրեական հեղինակություն համարվող Նորագյուղի Ավետի ազգական Կարեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել 37-ամյա Դ. Կարեյանին, ապա հարվածել Daewoo մակնիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ բախվել էր Wolksvagen Passat մակնիշի ավտոմեքենային: Կ. Խաչատրյանին տեղափոխել էին բուժկենտրոն. պարզվել էր, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):