Արարատի մարզի Արարատ գյուղում մարտի 29-ին սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության հաղորդմամբ` մարտի 30-ին` ժամը 17:00-ին, 53-ամյա Մարիամ Ս.-ն Ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, այցելելով եղբոր` 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է մահացած, հատակին ընկած վիճակում: Նշանակված դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն` Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետեւանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ մարտի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սարգսյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան` գլուխը մահճակալին եւ պատին հարվածելով: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մակիչ Ս.-ն ձերբակալված է, քննությունը շարունակվում է: