Փետրվարի 12-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, զենք կրելու կասկածանքով, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 25-ամյա Կամո Գ.-ին եւ ՌԴ քաղաքացի, հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող, «Երրորդմասցի Ազատիկ» մականունով 46-ամյա Ազատ Տ.-ին: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, անձնական զննությամբ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սմիթ Վեսսոն» տիպի ատրճանակ` 6 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: