Ձերբակալել են

08/02/2011

Նախօրեին ձերբակալվել է Արարատի մարզում զարհուրելի հանցագործություն կատարած 78-ամյա Պատվական Հ-ն: Ոստիկանությունը պարզել է, որ հունվարի 26-ին Երեւան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում նա խեղդել եւ սպանել է 60-ամյա Մարո Ասլանյանին, ապա դիակը տեղափոխելով Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտ` այրել: Փետրվարի 5-ին, Պատվական Հ.-ի մատնանշած վայրից` Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտից, հայտնաբերվել են մարդու գանգ` կիսաայրված վիճակում, եւ կիսաայրված երկարաճիտ կոշիկներ: