Պաշտոն չի ստացել

08/02/2011

Արարատի զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանը (Ռոժ մականունով) Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով այդ մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արարատի զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանի եւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արթուր Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճումից հետո Պաշտպանության նախարարությունում նրանց պաշտոնի նշանակելու մասին հարց չի քննարկվել»,- նշել է Կարապետյանը: Հիշեցնենք, որ Վարդան Մարտիրոսյանը ձերբակալվել էր պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու համար: Մամուլում վերջին օրերին համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Վ.Մարտիրոսյանը ՊՆ-ում նոր պաշտոն է ստացել: