Մեր տեղեկություններով` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտներին» ծրագրի բնակարանների գնման գործընթացը կրկին մտել է փակուղի: Բանն այն է, որ 2011թ. պետական բյուջեով նախատեսված չէ մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնելուն գումարներ հատկացնել: Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում նույնիսկ մարդիկ կալանավորվեցին, եւ պետական գումարների յուրացման դեպքեր գրանցվեցին: Չնայած դրան` ծրագրի հետ կապված «սկանդալները» մինչ օրս մնում են չբացահայտված: Մինչդեռ հատկանշականն այն է, որ ՀՀ իշխանությունները կատարված անօրինականությունները բացահայտելու փոխարեն՝ նախընտրել են առհասարակ բնակարաններ չգնել որբ երեխաների համար: