Ծեծկռտուք` օդանավակայանում

25/01/2011

«Արմավիա» ավիաընկերության ուղեկցորդուհուց «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 23-ին, Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո, օդանավից դուրս գալիս ուղեւորներից մեկը հայհոյել է մեկ այլ ուղեւորի, որն էլ իր հերթին հարվածներ է հասցրել հայհոյողին: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց տրվել են դատաբժշկական փորձաքննության ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: