«168 Ժամի» խմբագրություն է դիմել Վանաձորի Բազումի 1, բնակարան 312-ի բնակչուհի Գոհար Ջիլավյանը: Նա վարձակալական հիմունքներով բնակվում է Վանաձորի «Լամպերի հանրակացարանում», սոցիալական ծանր պայմաններում: «Ամուսինս` Երգենյան Սանդրիկը, ծանր հաշմանդամ, սայլակավոր է: Նրա առողջական վիճակը շատ ծանր է: Նա պետք է վեց ամիսը մեկ անգամ ստանա «Սոլկոսերիլ» դեղամիջոցը, սակայն պոլիկլինիկայից չեն տրամադրում: Բայց չէ՞ որ նա …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը երեկվա ասուլիսում ամփոփել է «Հեռուստամարաթոն 2010»-ի նախնական արդյունքները: Արդեն հրապարակվել են խոշոր նվիրատուների անունները, ովքեր 100.000 դոլարից ավելի նվիրատվություն են կատարել, իսկ մյուս նվիրատուների անունները կհրապարակվեն հունվարի կեսերին: Հայաստանյան խոշոր գործարարներից հիմնադրամի նվիրատուների ցանկում միայն մի քանի անուն կա: Սամվել Ալեքսանյանը նվիրել է 200.000 դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ …
կարդալ ավելինՄեր թերթի մի քանի հրապարակումներով արդեն անդրադարձել ենք 2008թ. մայիսի 26-ին կատարված մի սպանության, ինչպես նաեւ՝ դրան հաջորդած իրադարձություններին: Հիշեցնենք, որ նույն քաղաքի բնակիչներ Մարգարիտա Մարտիրոսյանը եւ նրա որդին` Արտակ Մանասերյանը, Ռոզա Մարտիրոսյանին (այսինքն` մորաքրոջը) ստիպել են վաճառել բնակարանը, սակայն երկարատեւ «բանակցություններից» հետո մորաքրոջ համաձայնությունը չստանալով` Արտակը նրան դաժանաբար սպանել է: Ա. Մանասերյանը սպանության հոդվածով …
կարդալ ավելին«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` նախօրեին ռուսաստանյան խոշոր տուրիստական Tez Tour ընկերության երեւանյան գրասենյակի աշխատակիցներին այս 3 օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ ՀՀ ոստիկանություն են տարել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան աշխատակիցները ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչություն էին տարվել եւ միայն դեկտեմբերի 12-ի գիշերը ժամը մեկին էր նրանց հնարավորություն տրվել լքել բաժանմունքը: Ռուսաստանյան Tez Tour-ի փոխնախագահը հայտարարել էր, …
կարդալ ավելինՄի քանի շաբաթ է՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում բավական ազդեցիկ մի նյութ է տեղադրվել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ հանկարծ նախարար Մանուկ Վարդանյանը որոշեց աշխատանքային խումբ ուղարկել՝ Գորիս-ԼՂՀ միջպետական նշանակության ճանապարհաշինարարության թերություններն ուսումնասիրելու: Արդյունքում՝ նշյալ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների խախտումներ էին հայտնաբերվել. «Առանձին հատվածներում ճանապարհի ծածկ հանդիսացող ասֆալտբետոնյա շերտը հնարավոր է քանդել …
կարդալ ավելին– Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում ի՞նչ տեղաշարժեր եք նկատում: – Բավական դանդաղ, բայց որոշակի փոփոխություններ նկատելի են: Այդ փոփոխությունները ներառում են նաեւ հասարակության մտածելաձեւը: Առավել քան կարեւոր է այդ հանգամանքը, եւ, այսպես ասած` ճիշտ ճանապարհի վրա ենք: Սակայն Հայաստանի տնտեսական զարգացման համար լուրջ խոչընդոտ են փակ սահմանները: Հայաստան առաջին անգամ եկա 1984թ.: Այն տարիներին հանգստություն կար, …
կարդալ ավելինՆոյեմբերի 27-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոց) թթվածնային քաղցի հետեւանքով մահացավ 5 օրական նորածինը: Փոքրիկի ծնողները՝ Ծովինար Ղամբարյանն ու Ալբերտ Աբգարյանը, դա պայմանավորեցին բժշկի անփութությամբ եւ անգործությամբ: «Ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ երեխան մինչ ծնվելը խնդիրներ է ունեցել, որի արդյունքում նա չապրեց, բայց իրականում տրավմաները շատ մեծ էին»,- նորածնի կորստից …
կարդալ ավելինՇենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 21 շենքի բնակչուհի Մարգարիտա Հակոբյանը տեւական ժամանակ, ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրում է արձագանքել 2009թ. դեկտեմբերի 1-ին կատարված հանցագործությունը բացահայտելու՝ իր կողմից հնչեցված ահազանգերին: Բանն այն է, որ Մ. Հակոբյանի ընտանիքին պատկանող բնակարանից խոշոր չափի ոսկյա զարդեր են գողացել: Մ. Հակոբյանի պնդմամբ` դա արել է ՀՀ նախագահի …
կարդալ ավելինՀարց Կարո՞ղ է արդյոք սիրողական կատարված ձայնագրությունը որպես ապացույց ներգրավվել քրեական գործում: ք. Երեւան, Գարեգին Պատասխան Հարգելի՛ ընթերցող, Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կարգի էական խախտմամբ: …
կարդալ ավելինՕրեր առաջ ՀՀ Բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում հերթական խախտումներն արձանագրեց: Ըստ մեր տեղեկությունների՝ խախտումները եղել են բավական մեծ մասշտաբների: Ընդ որում՝ այս քանակությամբ խախտումներ գրանցվել են 2007թ., երբ 300 միլիոն դրամից ակտի պատժաչափը «սակարկվեց»՝ անհասկանալիորեն հասնելով 12 միլիոն դրամի: Մինչդեռ հաջորդող 2 տարիներին ամենամյա խախտումները քչացել էին, այլ …
կարդալ ավելինՀՀ ոստիկանությունը տեղեկություն չունի այն մասին, թե ով է եղել Պետական եկամուտների կոմիտե զանգահարող եւ ռումբի մասին ահազանգող անձը: «news.am»-ի հարցին ի պատասխան` արդյո՞ք այդ անձը Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայր Արտաշես Ավետիսյանն է, ինչպես գրել էր թերթերից մեկը, Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել է. «Մենք այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն …
կարդալ ավելինԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով առ այսօր Հայաստանի դատախազությունը իրավական փոխօգնության վերաբերյալ միջնորդագիր, հարցում չի ստացել: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Նաեւ հայտնել է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց …
կարդալ ավելինՇաբաթ օրը Հունաստանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը: Շուրջ 50 «քրեական գեներալներ» հավաքվել են, որպեսզի քննարկեն քրեական աշխարհի վերջին իրադարձությունները: Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, քրեականների ժողովում «ընդունող կողմը» «օրենքով գող» Լաշա Շուշանիշվիլին է եղել, որն այժմ բնակվում է Հունաստանում: Հինգշաբթի Հունաստան են ժամանել առաջին «օրենքով գողերը», իսկ …
կարդալ ավելինՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի: ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ եւ շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս` զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի …
կարդալ ավելինԹթուջրի աղբյուրներից մեկի մոտ հանդիպեցի Վարինկա Ջհանգիրյանին: Վերջինս թոռան հետ եկել էր ջուր տանելու: Բարեւելուց հետո նա դարձավ ինձ ու հուզված պատմեց 1 շաբաթ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: «Ես Վարինկան եմ: 10 եթիմ պահողը: Հես ա, սրա մերը (մատնացույց է անում թոռանը.- Մ.Մ.) 7-րդ էրեխի ծննդաբերության ժամանակ մահացավ: Կեսարյան հատում էին արել: Քյորփեն …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը երեկ առավոտյան կուսակցության գրասենյակ մտնելիս՝ տեսել է, որ գողություն է տեղի ունեցել: Հանցագործության հիմնական թիրախը հանդիսացել է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Զեյնալյանի սենյակը, որտեղից անհայտ անձինք գողացել են նրա համակարգչի մոնիտորը, ընդ որում` պրոցեսորը չեն տարել, բացել են փակ դարակները եւ ակնհայտորեն փնտրել ինչ-որ բան: Սեղանին էր թափված Չարենցավանի ոստիկանությունում …
կարդալ ավելինԴեկտեմբերի 14-ին լրանում է Ադրբեջանում գերության մեջ դաժանաբար սպանված 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան 40 օրը: Մինչ օրս նրա ծնողները, հարեւաններն ու հարազատներն անզուսպ հուզմունքով են հիշում Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի խելացի ու համեստ տղային: Թթուջրի գյուղապետարանի փոքրիկ դարպասից լրագրողներով ճանապարհվեցինք դեպի Մանվելենց տուն: Ցեխառատ ճանապարհի երկու կողմերին լուռումունջ արածում էին ձիերը, որոնց հարեւանությամբ խոտի դեզերն …
կարդալ ավելին«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան, առանց որեւէ բացատրության՝ Ոստիկանության 6-րդ վարչություն է տարվել Tez Tour (ռուսաստանյան տուրիստական խոշոր ընկերություն է) տուրիստական գործակալության երեւանյան գրասենյակի ողջ անձնակազմը: Ներկայացուցչության զարգացման տնօրեն Վադիմ Վարդազարյանը բացատրություն է պահանջել Ոստիկանություն բերման ենթարկվելու կապակցությամբ, ինչին ի պատասխան` Ոստիկանության աշխատակիցներից մեկն ասել է, թե ձերբակալվածներից մեկը կասկածվում է հետիոտնին …
կարդալ ավելինԵրկու տարի առաջ Բութանը (Բութանի թագավորությունը Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ գտնվող փոքրիկ պետություն է) ընդունել է նոր սահմանադրություն: Ըստ այդմ` կառավարության բոլոր ծրագրերը` վերաբերվի գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, թե առեւտրին, գնահատվելու են ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ` թե որքան երջանկություն են նրանք բերում մարդկանց: Հասկանալի է, յուրաքանչյուրի երջանկության ընկալումը խիստ անհատական է, սակայն Սահմանադրությամբ պետությունը ստանձնում է …
կարդալ ավելինՆվարդը, Նարեկը, Նոէլն ու Հովհաննեսը երբեք ծննդյան տոներին չեն սպասում: Նրանց համար տոնն ամենօրյա բարեգործական ճաշարան գնալու ժամն է: Ամեն լուսաբացին այս փոքրիկներն անհամբեր ժամերն են հաշվում, թե երբ է լրանալու ճաշարան գնալու ու քաղցը հագեցնելու ժամը: Հարցնում եմ` «Երեխե՛ք, հեչ Ձմեռ պապ տեսե՞լ եք»: Բոլորը շվարած նայում են, իսկ 9-ամյա Նվարդը դժկամությամբ պատասխանում է` …
կարդալ ավելին