«Օրենքով գողերի» հավաք` Հունաստանում

14/12/2010

Շաբաթ օրը Հունաստանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը: Շուրջ 50 «քրեական գեներալներ» հավաքվել են, որպեսզի քննարկեն քրեական աշխարհի վերջին իրադարձությունները: Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, քրեականների ժողովում «ընդունող կողմը» «օրենքով գող» Լաշա Շուշանիշվիլին է եղել, որն այժմ բնակվում է Հունաստանում: Հինգշաբթի Հունաստան են ժամանել առաջին «օրենքով գողերը», իսկ շաբաթ օրն այնտեղ գտնվել է շուրջ 50 քրեական հեղինակություն, հիմնականում «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, կլանի ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվել է այդ կապակցությամբ վարձակալված մի ռեստորանում: Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայում սեպտեմբերի 16-ին իրականացված հարձակումը: Դեդ Հասանը դեռ լիովին չի ապաքինվել, այդ պատճառով էլ Հունաստան չի մեկնել, այլ մասնակցել է «սխոդկային» հեռախոսի միջոցով: Փոխարենը Հունաստանում միջոցառմանը ներկա է եղել Ուսոյանի մերձավոր զինակից` Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա): Հավաքի ժամանակ քննարկվել են նաեւ Կուշչեւսկի ստանիցայում արյունոտ սպանդից հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջոցների ուժեղացման հետ կապված խնդիրները: