«10 եթիմ եմ պահում»

14/12/2010

Թթուջրի աղբյուրներից մեկի մոտ հանդիպեցի Վարինկա Ջհանգիրյանին: Վերջինս թոռան հետ եկել էր ջուր տանելու: Բարեւելուց հետո նա դարձավ ինձ ու հուզված պատմեց 1 շաբաթ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: «Ես Վարինկան եմ: 10 եթիմ պահողը: Հես ա, սրա մերը (մատնացույց է անում թոռանը.- Մ.Մ.) 7-րդ էրեխի ծննդաբերության ժամանակ մահացավ: Կեսարյան հատում էին արել: Քյորփեն փրկվեց, հարսս… չէ»,- ասաց տատը՝ նայելով թոռան մրոտ դեմքին: Խոսելու ընթացքում նա բարձրացրեց զգեստի փեշն ու մաքրեց թոռան դեմքը: Անշարժացած փոքրիկը միայն աչքերն էր ճպճպացնում՝ մերթ նայում տատիկին, մերթ դույլից թափվող ջրին: «Ի՞նչ անեմ, դե ասեք: Բա ո՞նց պահեմ, ես էլ տարիքս առել եմ»,- ասաց տատը՝ կորացած մեջքով վերցնելով դույլը` ճանապարհվելով դեպի տուն…

Մ.Մ.