Նոյեմբերի 25-ին հայ պաշտոնյաների ու տեղական քաղաքացիական խմբերի հետ միասին ես կմասնակցեմ Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Այդ օրը մոտենում է, եւ ես չեմ կարող չհիշել 21-ամյա մայր Զարուհի Պետրոսյանի մասին Արարատի մարզից, ով հոկտեմբերի 1-ին իր սեփական տան մեջ բռնությունների հետեւանքով կնքեց իր մահկանացուն: Ըստ շրջանառվող հակասական պատմությունների՝ նա աստիճաններով ներքեւ …
կարդալ ավելինՖոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` երեկ ժամը 17:30-ի սահմաններում Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 76 շենքի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր են ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի, օպեր գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի գլխավորությամբ, Երեւանի ոստիկանության Քրեական հետաքննությունների բաժնի պետ Եգոր Անտոնյանը, ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները, ովքեր դեպքի վայրում առգրավել են 4 կրակված …
կարդալ ավելինՇուրջ 5000-ամյա վիշապաքարերով եւ մոտ 200 ծառերով Նոր Նորքում գտնվող «Վիշապի քարեր» այգին կանգնած է կառուցապատման վտանգի առջեւ: Այգին փրկելու համար բնապահպանական` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները երեկ նամակ են ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության …
կարդալ ավելինՀասկանում եմ, որ օրիգինալ չեմ: Նախանձը խիստ մարդկային երեւույթ է: Ժողովուրդը հըլը երբվանից է ասացվածքի մակարդակում արձանագրել, որ «Հարեւանի հարսը միշտ էլ ավելի սիրուն է»: Խոսքն ամենեւին էլ Վրաստանի գոզալների մասին չէ: Վերջին տարիներին վրացիներին նախանձելը դարձել է մեր առօրյայի անքակտելի մաս: Բոլոր պատեհ առիթներով նախանձելը: Սկզբում չէինք էլ հավատում, որ վրաց պետավտոտեսուչները կաշառք չեն …
կարդալ ավելինԵրեկ Պաշտպանության նախարարության Քննչական վարչությունը մեղադրանք է ներկայացրել նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում կատարված միջադեպի 4 վիրավորներից մեկին՝ Մանվել Արմենի Հազրոյանին: ՊՆ Քննչական վարչությունից հայտնել են, որ Մ. Հազրոյանն ընդունել է իր, այսպես ասած՝ մեղքը: Ընդ որում՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 10 հոդվածի …
կարդալ ավելինԲաշկիրիայի մայրաքաղաքում ձերբակալել են խաղային ավտոմատների սրահի գողության մեջ կասկածվող մի քանի մարդու: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը վիճակախաղային ակումբի 3 այցելուներ ծեծել են պահակին, վերցրել ադմինիստրատորի մոտից կանխիկ գումարը, ոսկյա զարդերը եւ բջջային հեռախոսը: Կասկածյալներին գտել են մատնահետքերով: Նրանցից երկուսը հայաստանցի են, մեկը` վրաստանցի: «Հարուցվել է քրեական գործ` «ավազակային հարձակում» հոդվածով, հանգամանքները պարզվում են»,- ասել …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 22-ին`ժամը 12:00-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 177 տան մոտակայքից բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 1966թ. ծնված Ռուբեն Կ.-ին, ով այս տարվա նոյեմբերի 11-ից Գերմանիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 250 (Շորթում), 253 (Կողոպուտ) եւ 255 (Շանտաժ) հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում …
կարդալ ավելինՆոյեմբերի 25-ին կլրանար Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի զինծառայության 1 տարին: Նա ծառայում էր Ստեփանակերտի զորամասերից մեկում: Մարտի 15-ին Վ. Մուրադյանի ծնողների պատրաստած «տուլիկն» այդպես էլ մնաց տան դռան ետեւում: Այդ օրը` սավանի մեջ փաթաթած, մերկ վիճակում տուն էին տարել Վալերիկի դին: Տղան Պաշտպանության բանակում ծառայեց ընդամենը 3 ամիս 20 օր: «Վալերը …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության եւ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում ավելացել են անչափահասների կողմից ինքնասպանությունների դեպքերը. գրանցվել է ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Իսկ 2009 թվականին եղել է ինքնասպանության փորձի 23 դեպք: Նրա խոսքով, ինքնասպանության փորձերի մեծ մասը կատարվել է աղջիկների կողմից, հիմնականում կենցաղային կամ …
կարդալ ավելին7-ամյա Էրիկենց տանն ամենաարժեքավոր բանը համարվում է գիրքը: Գրապահարանում խնամքով դասավորված հանրագիտարաններն արդեն մաշվել են, քանի որ տան ամենափոքրը` Էրիկը, էս կյանքում ամենաշատը մի բան է սիրում` թերթել հանրագիտարանները: Երբ բարկանում է, մորը խնդրում է սեղանին դնել հանրագիտարաններից մեկը. թերթելով հանգստանում է: Կարդալ չգիտի, բայց ամեն ինչ իմանալ չհասցնելու տագնապից Էրիկը մշտապես շտապում է: Երբ …
կարդալ ավելին«Ա1+»-ի հաղորդմամբ` երեկ, չնայած ուշ ժամին` 3 ամսական Կատերինա Հովհաննիսյանը մայրիկի հետ ՀՀ նախագահի նստավայրի մոտ էր եւ մասնակցում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դեմ ակցիային, որը երեկ ստորագրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցների մեծ մասը ապագա մայրեր էին: «Պարոն նախագահ, ե՛տ կանչեք Ձեր ստորագրությունը», «Ամո՛թ, բյուջեն լցնում են հայ մայրիկների …
կարդալ ավելինՈստիկանության Թալինի բաժնում նոյեմբերի 22-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 13:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին՝ Գետափ գյուղի մոտ, բախվել են 1976թ. ծնված Էդիկ Մ.-ի վարած «ԿամԱԶ-5511» եւ 1960թ. ծնված Սմբատ Կիրակոսյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ բավարարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի միջնորդությունը եւ 2 ամսվա կալանքի որոշում է տվել Երեւանի Գալշոյան 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 53-ամյա Ռոբերտ Գուրգենի Ջանջուղազյանին: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը, որտեղ պաշտպանական ճառով հանդես է եկել Չարենցավանի ոստիկանության նախկին օպեր-լիազոր, գործով ամբաստանյալ Մորիս Հայրապետյանի պաշտպանը: Վերջին խոսքով հանդես է եկել գործով ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է Ա. Հարությունյանին դատապարտել 8 տարվա …
կարդալ ավելին73-ամյա օրենքով գող Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասանը», արդեն ապաքինվել է, սակայն այժմ նախկինից ավելի է վախենում իր կյանքի համար եւ մի քանի անգամ ուժեղացրել է իր թիկնազորը: Եթե սեպտեմբերին նրան ուղեկցում էին վարորդն ու թիկնապահը, ապա այժմ նրան պաշտպանում են 10-ից ավելի թիկնապահներ: Մոսկվայում նա շրջում է շարասյունով, որը, ըստ կանխատեսների` չի զիջում պետության առաջին …
կարդալ ավելինՆոյեմբերի 19-ին, ժամը 24:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում հրազենային կրակահերթից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ՝ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի հետեւանքով եւս 4 ժամկետային զինծառայող ստացել են …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ մշակույթի նախարարը աշխատանքային շրջայց են կատարել Կոմիտասի անվան եւ քաղաքային պանթեոններում: 2011թ. ծրագրով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում նախատեսվում է անցկացնել շուրջ 950 գծ/մ նոր ջրագիծ: Կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց: Կթարմացվի ու կծաղկապատվի Պանթեոնի ողջ կանաչ տարածքը: Կվերանորոգվեն բազալտե եզրաքարերը, սալիկները, կավելացվեն նստարաններն ու աղբամանները: Բարեկարգվելու է Մհեր Մկրտչյանի …
կարդալ ավելինՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի` ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ: Նույն օրն ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում 7 թուրք սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք պարսկահայ Թորոս Սիմոնյանի եւ Վահիկ Օհանջանյանի միջեւ ծագած դատական վեճին: Խոսքը Կոտայքի մարզի Ծաղկաձորի Մագիստրոսի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 0,01888 հա հողատարածքի մասին է, որը թեեւ բոլոր օրինական փաստաթղթերով պատկանել է Թ. Սիմոնյանին, այդուհանդերձ, Վ. Օհանջանյանն այն խաբեությամբ յուրացրել է: Ներկայումս Վ. Օհանջանյանն այդ տարածքում կառուցել է չորս …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Կիեւյան կամրջից նետվել է մի երիտասարդ, ում ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Իսկ նախօրեին, երեկոյան Կիեւյան կամրջից նետվել է 20-ամյա Գոհար Խ-ն: Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել նրա դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին: Ըստ Փրկարար ծառայության` նոյեմբերի 19-ին նույն տեղում ինքնասպանություն էր գործել 55-ամյա մի տղամարդ:
կարդալ ավելին