ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 22-ին`ժամը 12:00-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 177 տան մոտակայքից բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 1966թ. ծնված Ռուբեն Կ.-ին, ով այս տարվա նոյեմբերի 11-ից Գերմանիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 250 (Շորթում), 253 (Կողոպուտ) եւ 255 (Շանտաժ) հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին եւ ՀՀ Գլխավոր դատախազությանը: