Շուրջ 5000-ամյա վիշապաքարերով եւ մոտ 200 ծառերով Նոր Նորքում գտնվող «Վիշապի քարեր» այգին կանգնած է կառուցապատման վտանգի առջեւ: Այգին փրկելու համար բնապահպանական` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները երեկ նամակ են ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի եւ հասարակության պահանջով) եւ կազմակերպել եւ արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու եւ շին.տեխնիկան հանելու ուղղությամբ»: