Ձերբակալել են

23/11/2010

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի` ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ: Նույն օրն ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում 7 թուրք սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: