Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը, որտեղ պաշտպանական ճառով հանդես է եկել Չարենցավանի ոստիկանության նախկին օպեր-լիազոր, գործով ամբաստանյալ Մորիս Հայրապետյանի պաշտպանը: Վերջին խոսքով հանդես է եկել գործով ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է Ա. Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Երեկ դատարանն անցել է խորհրդակցությունների սենյակ եւ դատավճիռը կհրապարակի նոյեմբերի 29-ին: