«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, համագործակցությամբ «Հետք» եւ «ՄեդիաԼաբ» առցանց պարբերականների, «168 Ժամ», «Տեսանկյուն» թերթերի եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության, ներկայացնում է «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական-բարեգործական թողարկումը: Հոդվածները ընտանեկան պատմություններ են: Հայաստանում եւ ԼՂՀ-ում բնակվող այս մարդկանց համար Ամանորը ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ առօրյա հոգսերի շարքում: Վաղօրոք շնորհավորում ենք Ձեր Նոր տարին եւ հույս տածում, որ հարգանքի եւ կարեկցանքի արժանի այս մարդիկ, հայտնվելով բոլորիս ուշադրության կենտրոնում, գալիք տարին կդիմավորեն եւ կանցկացնեն գոնե մի փոքր հուսադրված, առողջ ու արժանապատիվ: Մենք ձեր օգնությամբ կարող ենք վերականգնել նրանց հավատը Ձմեռ պապի հրաշքի նկատմամբ: Հոդվածները կզետեղվեն նաեւ մեր ինտերնետային կայքերում, իսկ հեռուստատեսային ակնարկները Ամանորի նախօրեին կցուցադրվեն «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով:
Սիրով` «Հայ Ձմեռ պապ»
www.haysanta.am