Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մարինե Գալստյանն օրերս անհետացել է իր բնակարանից:
Դասախոսի հարազատները բնակարանը գտել են խառնած վիճակում՝ իրերն այս ու այն կողմ նետած: Ըստ ՀՀ Ոստիկանության` դեկտեմբերի 16-ին, ժամը 21:45-ին, Սուրեն Գալստյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քույրը` 53-ամյա Մարինե Գալստյանը, դեկտեմբերի 13-ի առավոտյան դուրս է եկել տնից եւ չի վերադարձել՝ անհետ կորել է:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն, կատարվում է նախաքննություն: