Արտաշատի հիվանդանոցում կատարվող դրամաշորթության վերաբերյալ մեր հրապարակած տվյալներին արձագանքել է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ): Երեկ մեզ ՀՀ ԱՆ Բժշկական օգնության կազմակերպման վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով` ստեղծվել է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որն «իսկույնեւեթ» ուղեւորվում է Արտաշատի հիվանդանոց: Մենք նաեւ տեղեկացրինք, որ բնակիչներն ահազանգում էին նաեւ մեկ այլ խնդրի` մանկական մահացության մեծ թվի մասին: Նախարարության ներկայացուցիչները կփորձեն ուսումնասիրել նաեւ այդ խնդիրը եւ առաջիկա օրերին կներկայացնեն հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքները: