Մոսկվայում որոնում են 4 կովկասցիների, ովքեր դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի էին ենթարկել Մոսկվայի բժշկական համալսարանի ուսանող Միխայիլ Անտոնչիկին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Միկլուխո-Մակլայի փողոցի վրա, անցած շաբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ: Քննության տվյալներով, հարձակումը կատարվել էր Բուժհամալսարանի չորս ուսանողների վրա: Կովկասյան արտաքինով անձինք ոտքերով հարվածել էին ուանողներին եւ փախուստի դիմել:
Անտոնչիկին կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա մահացել է: Մնացած ուսանողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: