Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:00-ից մինչեւ դեկտեմբերի 4-ի ժամը 07:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Տպագրիչների, Մ.Մկրտչյան, Մոսկովյան, Նալբանդյան, Բայրոն, Խանջյան փողոցների, Տերյան փ. 19-62, Սայաթ-Նովա պ. 1-33, Աբովյան փ. 1-23 եւ 2-36, Թումանյան փ. 1-32, Պուշկինի փ. 1-10, Վարդանանց փ. 1-16, Տ.Մեծ պ. 1-12 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երեւան ջուր» ընկերությունից հայտնում են, որ պատճառը շինարարական աշխատանքներն են: