Երեւանի դելիֆինարիումի կառուցումն իրականացնում է «Ներում» ընկերությունը, որն ուկրաինական մի քանի դելֆինարիումների սեփականատերն է ու այնտեղ պաշտոնապես համարվել է օրինազանց ընկերություն։ Այժմ Ուկրաինայում մի քանի դատական պրոցեսներ են ընթանում «Ներումի» դեմ։ Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում գործող «Նեմո» դելֆինարիումները, որոնք պատկանում են «Ներումին», արդեն փակվել են։ Կիեւի դելֆինարիումի աշխատանքը կասեցվել է, եւ քննարկվում է դրա դեմոնտաժի հարցը։ Մեծ սկանդալ է տեղի ունեցել Դոնեցկի դելֆինարիումի շուրջ: Այդ բոլոր ընկերությունների համասեփականատերը նույն անձն է՝ Ալեքսանդր Մերլյանը, ով Երեւանում դելֆինարիումի կառուցապատողն է։ Վերջինս, ի դեպ, ուկրաինական մամուլում իր դեմ մեղադրանքներին ի պատասխան՝ ասել է, որ այդ «արշավն» իր դեմ կազմակերպում են իր մրցակիցները: