Կտարածվի մոտ 1300 կալանավորի վրա

30/11/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն արդեն ԱԺ է ուղարկել «Քրեական օրենսգրքում նախատեսած փոփոխությունների ու լրացումների մասին» օրինագիծը: Կառավարությունն իր այդ նախագիծը սեպտեմբերին հետ էր տարել փոփոխությունների ենթարկելու համար: Արդեն լրամշակված օրինագծի համաձայն՝ ՔՕ բազմաթիվ հոդվածներում պետք է փոփոխություններ կատարվեն. հիմնականում մեղմացվելու են գործող պատժաչափերը: Մեր տեղեկություններով՝ այդ փոփոխություններն ազդելու են մոտ 1300 կալանավորների վրա, որոնց մի մասն ազատ կարձակվի, մի մասի դեպքում էլ սահմանված պատժաչափերը կկրճատվեն: