«Հայաստանը վերածնված չէ»

18/11/2010

«Միավորման ցանկացած գաղափար լավ է այնպիսի մասնատված ազգի համար, ինչպիսին հայերն են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին, հայտարարել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը: Նրա կարծիքով, ողջ հարցը բացառապես վստահությունն, երաշխիքը, պարզությունը, հավաքված միջոցներն ու ջանքերը ճիշտ իրացնելը. «Պետք է այն ամենը, ինչը կծառայի Հայաստանի վերածննդի գաղափարին: Եկեք անկեղծ լինենք. կոպիտ ասած, Հայաստանը դեռեւս ամենեւին էլ վերածնված չէ: Ես Երեւանը հիշում եմ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, իսկ Հայաստանը՝ 4 մլն բնակչությամբ, եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, այժմ ամեն ինչ այլ է: Ուրեմն պետք է պայմաններ ստեղծել` աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ աշխատեն ոչ թե Ռուսաստանում, Ուկրաինայում, այլ հայրենիքում»: Ըստ «tert.am»-ի` ռեժիսորը հայտարարել է նաեւ, որ լավ պայմանների ստեղծվելու դեպքում մարդկանց մեծ մասը հայրենիք կվերադառնա: