Եվրամիությունը Հունաստան է ուղարկում մասնագետների խումբ` օգնելու այդ երկրին պայքարելու Թուրքիայից ժամանող ապօրինի միգրանտների դեմ պայքարում: Կիրակի օրը Եվրահանձնաժողովի ներքին քաղաքականության հարցերի համակարգող Սեսիլիա Մալմսրյոմը հայտարարել է, որ Եվրամիության արագ արձագանքման Frontex խումբը Հունաստան է ժամանում այդ երկրի իշխանությունների խնդրանքով: Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայից ապօրինի ներգաղթողների հոսքը ահագնացող չափերի է հասել, եւ Հունաստանը ի զորու չէ ինքնուրույն դիմակայել նրանց: