Չորս դելֆինները Երեւան են բերվելու Խաղաղ օվկիանոսից, իսկ թե ինչ տեսակի դելֆիններ են բերվելու, ապա դելֆինարիայի կառուցումը ստանձնած ուկրաինական «Ներում» ընկերությունում դժվարացան պատասխանել: Հիշեցնենք, որ դելֆինների հայաստանյան պայմաններին դիմանալը կախված է նաեւ նրանց տեսակներից եւ վարժեցնելուց: Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը կարծում է, որ Երեւան կբերվեն քաղցրահամ ջրերին սովոր դելֆիններ, որոնք, սակայն, շատ թանկ են: Բայց մեր …
կարդալ ավելինԵթե շարքային մոսկվացիները 1992թ.-ից Բորիս Ելցինի կողմից նշանակված Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության լուրն անթաքույց ուրախությամբ ընդունեցին, ապա Երեւանի Նորագյուղ թաղամասի բնակիչների համար այս փաստը վերածվել է իսկական ողբերգության: Նորագյուղ թաղամասի բնակիչների` խմբագրություն ահազանգից հետո, այցելեցինք նրանց: Բանն այն է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը բավական մեծ հույսեր էր տվել նորագյուղցիներին՝ նշելով, որ ռուս ներդրողներին …
կարդալ ավելինՀոկտեմբերի 7-ին, ժամը 13:55-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում» քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելին«Ի տարբերություն առաջին եւ երկրորդ եռամսյակների, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է, քանի որ վերջին տարիներին չի եղել մի եռամսյակ, երբ լրագրողների նկատմամբ բռնություն չի գործադրվել»,- երեկ մամուլի ասուլիսում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն աճում են …
կարդալ ավելինՕրերս «Կուլտուրա» հեռուստաալիքով «Կյանքի գիծը» հաղորդաշարի հյուրն էր պատկառելի տարիքի մի ծաղրանկարիչ (ցավոք, անունը չեմ հիշում): Երբ նա նշեց իր տարիքը` 104, դահլիճն այդ լուրն ընդունեց բուռն ծափահարություններով: Հաղորդման հերոսն, ով հակառակ իր առաջացած տարիքին` իրականությունը սթափ գնահատելու կարողությունը չէր կորցրել, առարկեց. «Ինչո՞ւ եք ծափահարում, չէ՞ որ իմ տարիքն իմ արժանիքը չէ: Ինքս էլ չունեմ …
կարդալ ավելինՄի քանի ամիս առաջ անդրադարձել էինք ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի որոշ քաջագործություններին: Վերջինս զավթել է քաղաքում տեղակայված հրաձգարաններից մեկը, որը 1973թ. սեփական միջոցներով կառուցել էր ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրեն Թադեւոս Կարապետյանը: «Ձեր թերթի հոդվածից հետո ինձ սկսեցին ահաբեկել: Կոմանդոսի տեղակալ Սիրեկանյան Գրիշան ինձ վախեցրեց, թե՝ զգույշ եղիր, կարան քեզ …
կարդալ ավելին2010թ. մարտի 18-ի ՀՀ Կառավարության N 316-Ա որոշմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ենթակայության` «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքն օտարվել է «Ավագշին» ՍՊԸ-ին: Ընդ որում, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ նշված է` «պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հատկացված հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի …
կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանում հոկտեմբերի 31-ին` ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ հետ պտտել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
կարդալ ավելինՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը դեռ Ռուսաստան չի վերադարձել իր արձակուրդից: Պետդումայի կուլուարներում խոսվում է, որ պատգամավորը չի էլ պատրաստվում Ռուսաստան վերադառնալ: Ըստ այդ լուրերի, պատճառն այն է, որ նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվության ենթարկվել` «Մոսկվա» հյուրանոցի հետ կապված խարդախության գործի պատճառով: Հիշեցնենք, որ Եղիազարյանի երկու նախկին գործընկերները նրա դեմ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով Երեւան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 15 շենքի թիվ 50 բնակարանի բնակիչներ` 1971թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը, 1972թ. ծնված Սուսաննա Գյուլազարյանը, 1997թ. ծնված Ռիմա Գեւորգյանը, 2000թ. ծնված Թելման Գեւորգյանը եւ 2006թ. ծնված Արմեն Գեւորգյանը: Ռ. Գեւորգյանը, Թ. Գեւորգյանը եւ Ա. Գեւորգյանը …
կարդալ ավելինԱյն, որ Հայաստանում բախտագուշակությունը վաղուց արդեն վերածվել է անկառավարելի, ավելին` չհարկվող բիզնեսի, գիտենք բոլորս: Երեւանյան սրճարաններում, գետնանցումներում, փողոցներում սովորական է համարվում բախտագուշակների մատուցած ծառայությունը: Շատ հաճախ գնչուհու հագուստով մոտենում են կանայք, ովքեր ոչ թե խնդրում, այլ պարզապես պահանջում են բախտդ նայել: «Դայ պոգոդայու,- ասում են՝ անմիջապես ավելացնելով,- Դենգի դավայ: Նու, էտօ մալօ…»: Ընդ որում՝ փողոցային …
կարդալ ավելինՀայաստանում այսօր ցանկացած ֆիզիկական անձ կամ կազմակերպություն կարող է առանց որեւէ խոչընդոտի հիմնել ապահովագրական բրոքերային եւ ապահովագրության գծով միջնորդային գործունեության իրականացման գրասենյակ կամ անշարժ գույքի առուվաճառքի գործակալություն: Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործող բրոքերների քանակությունն այսօր թերեւս կրկնակի գերազանցում է այդ ծառայության համար շուկայի կողմից ներկայացվող պահանջարկը: ՀՀ ցանկացած գործազուրկ քաղաքացի կարող է զբաղվել միջնորդային, այլ …
կարդալ ավելինՄեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք Արաբկիր վարչական շրջանի Այգեկցի 30 հասցեի բնակիչ Անուշ Դեմիրճյանի ընտանիքի եւ Ա. Խաչատրյան փողոցի 13 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Անմար Գասպարյանի վեճին: Հիշեցնենք, որ Այգեկցի 30 հասցեի միեւնույն բակում ապրում է չորս ընտանիք. Ա. Դեմիրճյանի ամուսնու, նրա քույրերի եւ եղբոր ընտանիքները, ովքեր էլ՝ համաձայն ժառանգության իրավունքի 2009թ. …
կարդալ ավելինՀոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանի Թումանյան փողոցում գործող «Վան» հյուրանոցային համալիրից Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն են հրավիրվել տասը քաղաքացուհի: Պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են «Վան» հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին շան կծածի վնասվածքով «Ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 288 տան բնակիչ,1993թ. ծնված Ջիվան Ղուպոյանը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի փոխանցմամբ` երեկոյան Ջ. Ղուպոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
կարդալ ավելինՀայաստանի բնակչության գրեթե կեսը (44%) ցանկանում է ժամանակավոր աշխատանք գտնել արտերկրում, իսկ 39%-ը՝ մշտական արտագաղթելու, նույնքան տոկոս էլ` արտերկրում կրթություն ստանալու ցանկություն են հայտնել: Մոտ երկու ամիս առաջ նման արդյունքներ էր հրապարակել հետազոտական Gallup ծառայությունը, ով ուսումնասիրություն է անցկացրել ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ու Թուրքմենստանում: Հարցմանը մասնակցել էին 15 տարեկանից բարձր 13 հազար 200 մարդ: …
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 15 ՏԼ 061 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարուժան Հունանյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավան …
կարդալ ավելինԼուսանկարում պատկերված է ՀՀ Աժ պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի` Երեւանի Զեյթուն վարչական շրջանում կառուցվող եռահարկ առանձնատունը: Այն, որ պատգամավորներն ու «էլիտայի» մնացած ներկայացուցիչները առանձնատներ են կառուցում, վաղուց արդեն նորություն չէ եւ դարձել է մեր հանրային կյանքի սովորական ատրիբուտը, ինչին համակերպվել են նաեւ «շարքային» քաղաքացիները: Սակայն երբեմն «ընտրյալներն» այնպիսի մանր …
կարդալ ավելինԼուսանկարում պատկերված այս եռահարկ կիսակառույց առանձնատունը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Բաբայան փողոց 2/17 հասցեում եւ պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանին: Օրերս «168 Ժամի» խմբագրություն էր զանգահարել նույն համայնքի Չոլակյան 2-րդ փողոցի 30 տան բնակչուհի Զարուհի Հակոբյանը` փորձելով գոնե լրատվամիջոցների օգնությամբ «զսպել» պատգամավոր Վ. Հակոբյանի գործողությունները: Վ. Հակոբյանը 2007թ. նույն հասցեի մի …
կարդալ ավելին«Քրոջս ծեծելով սպանել են իր ամուսինն ու սկեսուրը, իսկ Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծածկադմբոց անի, ու մեղավորները չպատժվեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդել է հոկտեմբերի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը: Նա մի զարհուրելի պատմություն է պատմել իր վաղամեռիկ քրոջ ամուսնական կյանքի մասին, ինչից պարզ է դարձել, որ …
կարդալ ավելին