Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:55-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում» քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին: Կատարվում է նախաքննություն: