Անցնում ենք ձմեռային ժամանակի

07/10/2010

«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանում հոկտեմբերի 31-ին` ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ հետ պտտել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: