Կիրակի օրը ժամը 19:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում գտնվող N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի դին` կախված վիճակում: ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Սամվել Խաչատրյանը 18 տարեկան էր, զորակոչված էր Արտաշատի զինկոմիսարիատից, սեպտեմբերի 13-ից ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: «Կատարվում …
կարդալ ավելինԱյս լուսանկարներում պատկերվածը միայն մակերեսային պատկերացում կարող է հաղորդել այն սարսափելի երեւույթի մասին, որով արդեն բավական երկար ժամանակ վարակվել է մեր երիտասարդության զգալի հատվածը: «ԷՄՈ» կոչվող սատանիստական փիլիսոփայությանը մոտ այս շարժումը, որին գուցե շատերը լուրջ չեն վերաբերվում, այնպիսի տարածում է ստացել դեռահասների շրջանում, որ մեր ոչ այնքան մեծաթիվ ազգաբնակչության համար իսկական հոգեւոր եւ ֆիզիկական աղետի …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Ահազանգ. Էմոները պատանիներին դրդում են ինքնասպանության» վերնագրով հրապարակմանն արձագանքել են ՀՀ քաղաքացիները: Հիշեցնենք, որ հրապարակումը emo-ական կործանիչ շարժման մասին էր, որը վաղուց արդեն ներթափանցել է հայաստանյան դպրոցներ, մշակութային-կրթական հաստատություններ, հասարակական կյանք: Էմո-շարժման երիտասարդ անդամներին, որոնցից շատերը ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձ են կատարում, տրվում է «Աստիճանաբար պլանավորեք Ձեր ինքնասպանությունը» …
կարդալ ավելինԵրեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե «Տրոյկա դիալոգ» ընկերությունն իր բաժնետոմսերի 1/3-րդը 400-500 մլն դոլարով վաճառում է «Սբերբանկին»: Սակայն «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «ԼվՑպՐՒՈՍր»-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր ընկերության 32-33% բաժնետոմսերի վաճառքը «Սբերբանկին»` ասելով. «Ասելու բան չկա, չի կարելի ասել, որ բանակցությունները մոտ են ավարտին, եւ սահմանված են …
կարդալ ավելինՏավուշի մարզի Կիրանց գյուղը սահմանակից է Ադրբեջանին: Հայաստանյան բոլոր գյուղերի պես այստեղ եւս երանությամբ են հիշում խորհրդային ժամանակները: Նախկինում գյուղը, ըստ գյուղացիների, հայտնի էր ծխախոտագործությամբ: Մինչդեռ այսօր գյուղում ծխախոտագործությամբ զբաղվում է ընդամենը 3 ընտանիք: «Սովխոզ-կոլխոզի ժամանակ ծխախոտագործությունն ուրիշ էր: Հիմա ամեն մարդ իր համար ծխախոտ ա մշակում»,- ասում է Հասմիկ տատը, ով Կիրանցի հին ծխախոտագործներից …
կարդալ ավելին«Թմրամոլությունը Հայաստանում երիտասարդանում է»,- ասում է «Հոգեկան բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի մեթոդական բաժնի վարիչ Սեդա Ջամալյանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ: Այս ցուցանիշը 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 1141-ը: Իսկ Հայաստանի նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական …
կարդալ ավելինԵրեկ կեսօրին Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշերն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշերն են` 22 ՍԼ 587: Ականատեսները պատմել են, որ Nissan-ը ՀՀ …
կարդալ ավելինԺամանակակից աշխարհում հասարակության մեջ զարգացող բուռն պրոցեսները գործունեության բոլոր ոլորտներում հանգեցնում են այնպիսի սոցիալ-հոգեբանական երեւույթների զարգացման կարեւորության գիտակցմանը, ինչպիսիք են մարդկանց միջեւ շփումը, փոխներգործունեությունը եւ փոխհարաբերությունները: Սրանց մեջ ահռելի մեծ է հոգեբանական ներազդման դերը, որի մասին զրուցել ենք ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարոյանի հետ: – Որո՞նք են հոգեբանական ներազդման դրդապատճառներն …
կարդալ ավելինԹուրքիայում ազգության հանգամանքն ամենաշատն է կարեւորվում: Այսինքն` ոչ թե Թուրքիայի քաղաքացի, այլ հենց ազգությամբ թուրք լինելու փաստն է առաջնային համարվում: Թուրքիայում հայ լինելն ու հայ մնալը հսկայական ներուժ է պահանջում: Հայ լինելու միակ միջոցը փաստաթղթերում գոնե դավանանքն ընդգծելն է: Ընդամենը կարելի է նշել, որ դու թեեւ ազգությամբ թուրք ես, սակայն քրիստոնյա ես: Իհարկե, քրիստոնյա թուրքեր …
կարդալ ավելինՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պետք է անցկացնել «Միսս հայ» գեղեցկության մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հայկական գաղթօջախների աղջիկները, սակայն եզրափակիչ փուլը պետք է անցկացվի Երեւանում: Ըստ նրա` հայ գեղեցկուհիները, բացի արտաքին տվյալներից, պետք է լավ հայերեն իմանան, լավ ճանաչեն հայկական խոհանոցը, իրենց վարքուբարքով պահպանեն հայ կնոջ կերպարը:
կարդալ ավելինՍեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, Նոր Նորքի Գայի պողոտայի եւ Գյուլիքեխվյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ հեռացել: Երիտասարդը գանգի օլիտրավմայով եւ դեմքի ոսկրերի կոտրվածքով տեղափոխվել է Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն մինչ այդ նա արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` մահացած երիտասարդը 24-ամյա Արամ …
կարդալ ավելին27-ամյա կնոջը բռնաբարելու համար Սարանսկի բնակիչը հատուցել է սեփական կյանքով: Զոհի քաղաքացիական ամուսինը` հայաստանցի 21-ամյա Գոռ Գյարգրցյանը, իր կնոջը բռնաբարողին սպանել է` սրտի շրջանում 5 հարված հասցնելով: Սեպտեմբերի 17-ին Գոռ Գյարգրցյանն իր սիրելի կնոջ եւ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացրել «Բելի Մեդվեդ» ժամանցային համալիրում, սակայն առավոտյան նրանք վիճել են եւ կինն ուղեւորվել է Կենտրոնական …
կարդալ ավելինՂարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, քննարկման արդյունքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «քննության առնել նման դիմումները, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ …
կարդալ ավելին– Հայաստանում կրոնական շարժառիթներով բազմաթիվ ինքնասպանություններ են կատարվում: Մի քանի ամիս առաջ հերթական ինքնասպանությունը տեղի ունեցավ, երբ 12-ամյա տղան էմոների երիտասարդ խմբավորումների զոհ դարձավ: Ընդ որում, երիտասարդական` էմո-խմբավորումները բոլորիս հայտնի աղանդավորական խմբավորումներից առավել վտանգավոր են համարվում: Դրանից առաջ 2004թ. կրկին կրոնական շարժառիթներով գրանցվեց 12-ամյա աղջկա ինքնասպանության դեպքը, որը կրկին որակվեց կենցաղային հողի վրա կատարված ինքնասպանություն: …
կարդալ ավելինՄանվել Սարիբեկյանը, ով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի բնակիչ է, սեպտեմբերի 11-ին մոլորված նախիրը փնտրելիս ձիով պատահաբար հատել է հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծը եւ գերի ընկել: Բաքվում, սակայն, հայտարարել են, որ նա հայկական հատուկ հետախուզական խմբի անդամ է: «Շարքային Սարիբեկյանը մի քանի ամիս առաջ է ավարտել ժամկետային զինծառայությունը: Մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ադրբեջանական կողմը …
կարդալ ավելին«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-24:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի, Կիեւյան, Օրբելի, Բարբյուս, Գյուլբենկյան, Պռոշյան, Պարոնյան, Այգեձոր, Ա. Սերոբ, Քոչար, Գայդար, Սոսե փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
կարդալ ավելինՍեպտեմբերի 26-ին, ժամը 05:30-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներից մեկն ահազանգել է, որ իրենց շենքի տանիքում ալյումինե ալեհավաք եւ մալուխներ գողանալու պահին բռնել է երկու անձանց: Գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1964թ. ծնված Վարդան Դ.-ն եւ 1992թ. ծնված Մովսես Է.-ն: Նրանց մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է ալյումինե ալեհավաք, 2 հատ բաժանարար եւ 76 մետր մալուխ, …
կարդալ ավելինԱյն, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների շահը վեր է շարքային քաղաքացու շահից, հայտնի է բոլորիս: Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներն օտարելիս պետական կառույցները նախապատվությունը տալիս են մասնավոր ընկերությանը, այն դեպքում, երբ տվյալ հողատարածքի օգտագործման իրավունքը պատկանում է քաղաքացուն: Համաձայն օրենքի` հողատարածքն օտարելու գործընթաց իրականացնելիս՝ պետության կողմից լիազորված մարմինը պարտավոր է հաշվի առնել, որ նախապատվության իրավունքը պատկանում է …
կարդալ ավելինԾիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ խճուղի է այցելել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ծրագիրը բաղկացած է 2 փուլից, շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 1 մլրդ 664 մլն դրամ է: Ի սկզբանե, 2010թ. նախատեսված էր իրականացնել մոտ 798 մլն դրամ ծավալով առաջին փուլի աշխատանքները, որոնք սկսվել էին հունիսին եւ նախատեսվում էր ավարտել հոկտեմբերի վերջին: Հաշվի առնելով …
կարդալ ավելինՍեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում, NEWS.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ինչ-որ մարդիկ Կոմիտասի անվան պանթեոնում ծառահատումներ են իրականացնում: Կայքի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես էին մի քանի մարդիկ բեռնատար ավտոմեքենան բարձում արդեն կտրտված հաստաբուն առողջ ծառերը: Նրանք պատճառաբանում էին, թե իրենք կատարում են սանիտարական էտումներ: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են սանիտարական էտման …
կարդալ ավելին