Ոստիկանի տանիքում

28/09/2010

Սեպտեմբերի 26-ին, ժամը 05:30-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներից մեկն ահազանգել է, որ իրենց շենքի տանիքում ալյումինե ալեհավաք եւ մալուխներ գողանալու պահին բռնել է երկու անձանց: Գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1964թ. ծնված Վարդան Դ.-ն եւ 1992թ. ծնված Մովսես Է.-ն: Նրանց մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է ալյումինե ալեհավաք, 2 հատ բաժանարար եւ 76 մետր մալուխ, իսկ Վարդան Դ.-ի անձնական զննությամբ հայտնաբերվել են 14 «Ցիկլադոլ», 12 «Տրիֆտազին» եւ 3 հատ «Ազալետինում» տեսակի հոգեմետ դեղահաբեր: Կատարվում է հետաքննություն: