Վթարի է ենթարկվել Հայկ Հարությունյանի մեքենան

30/09/2010

Երեկ կեսօրին Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշերն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշերն են` 22 ՍԼ 587: Ականատեսները պատմել են, որ Nissan-ը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է: Ճշտվել է նաեւ համարանիշը` 001 ՏՏ 03: Վթարի վայրում ՃՈ աշխատակիցներին փորձում էր ուղղորդել քրեակատարողական վարչության պետի օգնական Կամո Շաբոյանը: Վերջինս համոզում էր, որ վթարված ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ, ինչը, սակայն, նրան չի հաջողվել: