Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե «Տրոյկա դիալոգ» ընկերությունն իր բաժնետոմսերի 1/3-րդը 400-500 մլն դոլարով վաճառում է «Սբերբանկին»: Սակայն «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «ԼվՑպՐՒՈՍր»-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր ընկերության 32-33% բաժնետոմսերի վաճառքը «Սբերբանկին»` ասելով. «Ասելու բան չկա, չի կարելի ասել, որ բանակցությունները մոտ են ավարտին, եւ սահմանված են պարամետրերը, առավել եւս՝ ստորագրման ժամկետները»: Ավելի վաղ Ռ. Վարդանյանը տեղեկացրել էր, որ 2010թ. ընկերության եկամուտը գերազանցելու է 2009թ. ցուցանիշը, եւ հայտարարել, որ կամաց-կամաց ցանկանում է հեռանալ ընկերության ղեկավար պաշտոնից, իսկ մինչեւ 2013թ. արդեն կցանկանար «այլ գործով զբաղվելու հնարավորություն ունենալ»: