Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պետք է անցկացնել «Միսս հայ» գեղեցկության մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հայկական գաղթօջախների աղջիկները, սակայն եզրափակիչ փուլը պետք է անցկացվի Երեւանում:
Ըստ նրա` հայ գեղեցկուհիները, բացի արտաքին տվյալներից, պետք է լավ հայերեն իմանան, լավ ճանաչեն հայկական խոհանոցը, իրենց վարքուբարքով պահպանեն հայ կնոջ կերպարը: